top of page

Ռայան Ռեյնոլդսը հավանել է Ձյուբայի լուսանկարը, որում նա Դեդփուլի կոստյում է կրում ֆուտբոլի դաշտում

May 3, 2021
1 min read

Հոլիվուդյան դերասան Ռայան Ռեյնոլդսը հավանել է «Զենիթի» հրապարակումը, որում հարձակվող Արտյոմ Ձյուբան պատկերված է Դեդփուլի սուպերհերոսի կոստյումով։

Արտիստը գնահատել է նաեւ Goal.com պարբերականի վերահրապարակած տարբերակը հետեւյալ գրությամբ. «Արտյոմ Ձյուբան կատարում է @VancityReynolds-ի (Ռայան Ռեյնոլդսի հաշիվը Twitter-ում) լավագույն կրկնօրինակումը»։


Ռուս ֆուտբոլիստը Դեդփուլի կոստյում է կրել Ռուսաստանի առաջնությունում հաղթանակի համար ոսկե մեդալով պարգեւատրվելու արարողության ընթացքում։ Միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 2-ին, երբ «Զենիթը» Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում հաղթանակ է տարել «Լոկոմոտիվի» նկատմամբ (6:1)։ Այդ արդյունքը նրանց թույլ տվեց երրորդ անընդմեջ հաղթանակը գրանցել Ռուսաստանի առաջնությունում։


Ձյուբան երկու գոլ է խփել եւ այս առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 16-ի։ Նա 26 հանդիպում է անցկացրել։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page