top of page

Դեկտեմբերի 1-ից չպատվաստված անձանց ներկայացվող պահանջներն ավելի կխստացվեն. նախագիծ

  • Nov 4, 2021
  • 1 min read

Առողջապահության նախարարությունը հնարավոր է փոխի Covid-ի դեմ չպատվաստված անձանց վերաբերող կարգավորումները։ Դրանց համաձայն՝ դեկտեմբերի 1-ից կարող է պահանջվել հիվանդ չլինելը վկայող ՊՇՌ թեստ գործատուներին ներկայացնել 7 օրը մեկ՝ գործող 14-ի փոխարեն, իսկ դեկտեմբերի 15-ից մշակութային հաստատություններ ու ռեստորաններ այցելելու համար ունենալ պատվաստումը հաստատող QR կոդ կամ վկայական։


«Դրանք կքննարկվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն վերջնական հավանություն տալու», - ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Մինչև նոր խստացումները, Հայաստանը շարունակում է գտնվել քովիդի տարածման ու մահացության առումով վատագույն փուլում. այսօր հիվանդությունից մահացել է 41 մարդ, ընդհանուր առմամբ, մինչ օրս վիրուսի հետևանքով Հայաստանում մահացել է 7849 մարդ՝ ներառյալ 1000-ից ավելի այն մարդիկ, որոնց մասին նախարարությունը գրում էր, որ ունեցել են քովիդ սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ թե՛ հիվանդության բարդացումների, թե՛ մահացության առումով նկատվում է մարդկանց միջին տարիքի նվազում:


«Երբ որ դելտա շտամը դեռ նոր էր շրջանառվում և հետո էլ, երբ Հայաստան ներթափանցեց, պարբերաբար բարձրաձայնվել է, որ այս շտամը շատ ավելի ագրեսիվ վարքագիծ ունի՝ թե՛ երիտասարդացման, թե՛ հիվանդացության ծանրացման առումով մենք նկատում ենք այդ տարբերությունը», - ընդգծեց նախարարը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page