top of page

Դելիմիտացիային և դեմարկացիային Որոտանի ճանապարհն է խանգարո՞ւմ. Քոչարյանը հակասեց Փաշինյանին

Oct 30, 2021
1 min read

Ազգային ժողովում լրագրողներ հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտնեց, որ Գորիս–Կապան այլընտրանքային ճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը պատրաստ կլինի նոյեմբերի վերջին, և դրան կհաջորդի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը։


Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դելիմիտացիայի և դեմարկացիայի ուղղությամբ ցանկացած քայլ բացառել էր մինչև ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի սուվերեն տարածքից դուրսբերումը։


Այս հայտարարությունը փաշինյանն արել էր դեռևս մայիսի 19-ին՝ թշնամական զորքերի՝ Սոթք-Խոզնավար հատվածում ՀՀ սուվերեն տարածք ներխուժելուց ուղիղ մեկ շաբաթ անց՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Ադրբեջանական զորքերը, սակայն, այդ հայտարարությունից հետո ոչ միայն չլքեցին մեր երկրի տարածքը, այլև տեղակայվել են Գորիս-Կապան ճանապարհին՝ Որոտանի հատվածում, անգամ ոստիկանական անցակետ են տեղադրել։

Իշխանությունների՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին այս փուլում արվող պարբերական հայտարարությունների ֆոնին, դիտարկելով Փաշինյանի՝ ավելի վաղ արված հայտարարությունը, կարելի է եզրակացնել, որ նրանք ընդունել են թշնամու պահանաջատիրական նկրտումները, և ադրբեջանցիների ներկայացվածությունը ՀՀ սուվերեն տարածքում այլևս կաշկանդող հանգամանք չէ բանակցային գործընթացի ակտիվ փուլ անցնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page