top of page

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամ

  • Jun 29, 2021
  • 1 min read

ree

Ռուսաստանում հայտնաբերվել է «դելտա-պլյուս» կորոնավիրուսի շտամ, այս մասին ասել է «Ռոսպոտրեբնադզորի» վարչության ղեկավար Աննա Պոպովան: Անցյալ շաբաթ հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ SARS-CoV-2 նոր տարբերակը մուտք է գործել ՌԴ: Այս մասին հայտնել էր Fontanka.ru-ն՝ հղում կատարելով Սմորոդինցևի գրիպի հետազոտական ​​ինստիտուտի փոխտնօրեն Դարիա Դանիլենկոյին: Այնուհետև հայտնեցին, որ ուսումնասիրում են այս տվյալները:


«Մենք շատ ուշադիր ստուգեցինք բոլոր տվյալները: Տեղեկությունը հաստատվեց և սա իսկապես դելտա-պլյուս տարբերակ է»,- ասել է Պոպովան՝ COVID-19 համակարգող խորհրդի նախագահության նիստում:


Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5.4 մլն դեպք, որից ավելի քան 134 հազարը՝ մահվան ելքով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page