top of page

Դեսպան Արշակ Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Թունիսի Հանրապետության նախագահին

May 26, 2021
1 min read

Մայիսի 25-ին Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանը Կարթագենի նախագահական պալատում իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Կայս Սաիդին (Kaïs Saïed)։


Կայս Սաիդը շնորհավորեց և հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին իր կարևոր առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով նախագահին՝ Արշակ Փոլադյանը փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ ընդգծելով, որ ջանք չի խնայի հայ-թունիսյան համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու գործում։


Նախորդ օրը դեսպան Փոլադյանը հավատարմագրերի պատճենն էր հանձնել Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և սփյուռքի հարցերով նախարար Օսման Ջերանդիին։


Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Թունիսի միջև փոխգործակցության հեռանկարային ուղղություններին՝ կարևորելով քաղաքական երկխոսության ակտիվացումը, գործնական քայլերի իրականացումը տնտեսական, գիտակրթական, մշակութային համագործակցության խթանման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում փոխգործակցության առավել խորացնելու հեռանկարներին։


Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page