Արցախում ընդլայնվել է անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը բնակչության կյանքի որակը բարելավելու նպատակով փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով հիվանդների կողմից առավել շատ օգտագործվող դեղերի պահանջարկը: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:
ԱՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը: Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության առանձին հատուկ խմբերին դեղորայքը տրամադրվում է ամբուլատոր ծառայության կողմից:
Դեղերի վանկը՝ ստորև.
Գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնող դեղորայք
Հակաուռուցքային դեղամիջոցներ
Ակնաբուժական դեղեր
Շնչառական համակարգի վրա ազդող դեղեր
Վիտամիններ, հանքանյութեր
Մաշկային հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր
Աղեստամոքսային դեղեր
Հակափսխեցուցիչ դեղեր
Հորմոնալ, այլ ներզատային դեղեր և բեղմնականխիչներ
Ռիթմակարգավորիչներ
Հակագերճնշումային դեղեր
Ցավազրկող և ամոքիչ դեղեր (պալիատիվ) դեղեր
Ալերգիայի, անաֆիլաքսիայի ժամանակ կիրառվող դեղեր
Հակացնցումային դեղեր
Հակավարակային դեղեր
Արյան վրա ազդող դեղեր
Սիրտ-անոթային դեղեր։























Comments