top of page

Հրապարակվել է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

Sep 30, 2021
1 min read

Neon կինոընկերությունը հեռուստադիտողներին է ներկայացրել Ուելսի արքայադուստր Դիանայի կյանքի մասին պատմող կենսագրական ֆիլմի նոր թրեյլերը՝ «Սպենսեր․ Արքայադուստր Դիանայի գաղտնիքը» վերնագրով։


Սյուժեն Դիանա Սպենսերի կյանքի մասին է: Պատմությունը զարգանում է 90-ականների սկզբին: Այդ պահին Լեդի Դին նոր էր որոշում կայացրել արքայազն Չարլզից բաժանվելու մասին: Ամուսնալուծության պատճառ էր դարձել նրա դավաճանության մասին լուրերի տարածումը։


Ռեժիսոր Պաբլո Լարրեյնի ֆիլմի գլխավոր հերոսի դերը կկատարի հոլիվուդյան աստղ Քրիստեն Ստյուարտը: Հեռուստադիտողը կտեսնի նաև Ջեք Ֆարթինգին, Էմի Մենսոնին և Թիմոթի Սփոլին:


Արքայադուստր Դիանայի մասին ֆիլմի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 9 -ին:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page