top of page

Դիանա Գասպարյանը ստում է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

  • Jun 17, 2021
  • 2 min read

ree

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ու տարածքային կառավարման նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի թեման լայն արձագանք է գտել։ Ընդհուպ այն աստիճանի, որ զրույցի մասնակիցներից մեկը՝ Դ․ Գասպարյանը, հանդես է եկել լրացուցիչ մեկնաբանություններով, որոնք, մեղմ ասած, արժանահավատ չեն, մոլորության մեջ են գցում հանրությանը, մութը ցրելու փոխարեն այն ավելի են թանձրացնում.

1․ զուտ մասնագիտական տեսանկյունից տեղեկացնենք, որ հրապարակված ձայնագրությունը նման է ձայնային հաղորդակցության եղանակով տեղեկատվության փոխանակումների /4-ը՝ Պապիկյան, 2-ը՝ Գասպարյան/, ինչը նշանակում է, որ դրանք հեռախոսային խոսակցություններ չեն,


2․ ձայնային հաղորդագրությունները «մոնտաժված և կտրտված» չեն, խոսքի ընդհատումներ չկան, սակայն չի բացառվում, որ դրա շարանը ամբողջությամբ չի հրապարակվել,


3․ Դ․ Գասպարյանի հայտարարությամբ ձայնային հաղորդագրությունները միմյանց են ուղարկվել նոյեմբերի 16-ին, այնինչ, ըստ մամուլում եղած հրապարակումների, խոսակցությունը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ Հաշվի առնելով հարցի հանրային կարևորությունը՝ Դ․ Գասպարյանին և Ս․ Պապիկյանին առաջարկում ենք հրապարակել իրենց հեռախոսների արխիվային տվյալները՝ screenshot-ը, որից ակնհայտ կդառնա, թե խոսակցությունն իրականում երբ է կայացել,


4․ Դ․ Գասպարյանը պարզաբանող հայտարարության մեջ պնդում է, որ ձայնագրությունը չի վերաբերում քարոզարշավի փուլին, քանի որ ԿԸՀ-ում արդեն գրանցված են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, դրանց համամասնական ցուցակների առաջին դեմքերը և պրակտիկորեն պարզապես անհնար է որևէ մեկին, տվյալ դեպքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին փոխարինել այլ քաղաքական գործչով։ Դ․ Գասպարյանի պնդումն անհիմն է, քանի որ այս փուլում ևս Փաշինյանի՝ վարչապետի թեկնածուից հրաժարվելու դեպքում ՔՊ-ի կողմից կարող էր առաջադրվել ցանկացած այլ անձ, այդ թվում և Սուրեն Պապիկյանը,


5․ Դ․ Գասպարյանը ձայնագրության մեջ նշում է, որ Ն․ Փաշինյանն «անցնում է թիմակիցների վրայով», վիրավորում, նեղացնում է նրանց, այնինչ իրենց թիմակիցները կանգնած են եղել հեղափոխության ակունքներում, գաղափարի մարտիկներ են։ Ակնհայտ է, որ ձայնագրությունում որևէ խոսակցություն չկա, որը վերաբերի Ն․ Փաշինյանի նախորդ օրվա՝ նոյեմբերի 15-ի կոչին, որով նա պատերի տակ վնգստացողների հարցը վերջնականապես լուծելու համար դիրքերից Երևան էր կանչում զինված ջոկատներին։


Հետաքրքիր է լսել Դ․ Գասպարյանի ու Ս․ Պապիկյանի մեկնաբանությունները վերը շոշափված հարցերով, ինչպես նաև իմանալ՝ արդյո՞ք իրավապահ մարմիններին տրվել է հաղորդում, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page