top of page

Կոչ ենք անում հոկտեմբերի 17-ին Դիլիջանում քվեարկել «Հայրենիք»-ի օգտին․ «Դեմոկրատական այլընտրանք»

Sep 25, 2021
1 min read

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն իր երկրորդ՝ արտահերթ համագումարին հայտարարություն է տարածել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է․


««Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը դիտարկում է իր համամասնական ցուցակի մասնակցության հնարավորությունը 2021թ-ի դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին՝ նպատակ ունենալով լայն ընդդիմադիր համախմբում ապահովել կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի՝ Նոր Հաճն խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածության առաջադրման հարցում։


Միևնույն ժամանակ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում աջակցում է գործընկեր ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուներին՝ քաղաքական փոխըմբռնման կամ համերաշխության սկզբունքից ելնելով։


Կոչ ենք անում մեր համակիրներին Դիլիջան համայնքում հոկտեմբերի 17-ին նշանակված ընտրություններում քվեարկել «Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակի օգտին, որն առաջնորդում է պահեստազորի փոխգնդապետ Արմեն Օրդինյանը։ Նույն օրը Գորիս համայնքի ընտրություններում մեր համակիրներին կոչ ենք անում աջակցել «Առուշ Առուշանյան» դաշինքի համամասնական ցուցակին»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page