Դոն Պիպոյի եղբորը սպանողը շատ պրոֆեսիոնալ է գործել. իրավապահները փակուղու առաջ են. «Ժողովուրդ»
Jun 3, 2021
1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբոր սպանության գործով իրավապահ համակարգի ներկայացուցիչները հայտնվել են փակուղու առջև։ Ինչպես հայտնի է, ենթադրյալ մարդասպանը հրկիզել էր ավտոմեքենան և սպանության գործիքը՝ հրազենը։
Եվ այժմ իրավապահ համակարգի ներկայացուցիչները նշում են, որ հրկիզումն այնպես է իրականացվել, որ մեքենայի և հրազենի հետ կապված բոլոր տվյալները վերացվել են, և չեն կարող պարզել՝ զենքը կամ ավտոմեքենան ինչ ծագում ունեն։ Իրավապահ համակարգում քննարկումներ են եղել, մարդասպանը շատ պրոֆեսիոնալ է գործել, որի հետևանքով իրավապահ համակարգը հայտնվել է խնդրի առջև և այս գործով այսօրվա դրությամբ ունի զրոյական արդյունք։























Comments