top of page

Դոնալդ Թրամփին «ծաղրածու» են անվանել. «Analitik.am»

  • May 9, 2021
  • 1 min read


Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին երեք տարի առաջ ՀՀԳԾ-ի շրջանակում ԱՄՆ-ի պարտավորությունները խախտելու մեջ եւ անվանել նրան «ծաղրածու», գրում է Тasnim news-ը:


«Երբ մենք փորձում ենք վերածնել ՀՀԳԾ-ն Վիեննայում, անհրաժեշտ է հիշել՝ ինչպես է ամեն ինչ սկսվել: 3 տարի առաջ այս օրը այդ ծաղրածուն խախտել է ՀՀԳԾ-ի շրջանակում ԱՄՆ-ի պարտավորությունները եւ ՄԱԿ-ի ԱԽ 2231 Բանաձեւը»,-գրել է Մոհամադ Ջավադ Զարիֆը թվիթերյան էջում՝ նկատի ունենալով միջուկային գործարքից Դոնալդ Թրամփի դուրս գալը:


Նա հավելել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը պետք է վերջնականապես որոշի՝ կշարունակի՞ արդյոք ԱՄՆ-ն իր անօրինական գործելաոճը, թե՞ կսկսի պահպանել պայմանավորվածությունները:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page