Դոնբասի շրջանում հերթական Bayraktar է նկատվել
Oct 28, 2021
1 min read

Դոնբասի շրջանում կրկին Bayraktar անօդաչու թռչող սարք է նկատվել. այդ մասին հոկտեմբերի 28-ի առավոտյան հայտնել է Militarist Telegram ալիքը՝ հղում կատարելով Flightradar24 առցանց տվյալներին։
«Դոնբասի շրջանում ներկա պահին հերթական Bayraktar TB2-ն է կախված», - ասված է հրապարակման մեջ։
Հոկտեմբերի 26-ին հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն առաջին անգամ մարտական գործողություններում գործի է դրել թուրքական անօդաչու։ Համացանցում նույնիսկ կադրեր էին հայտնվել դրոնի հարվածներից:























Comments