top of page

Գերմանիայի ՊՆ-ն չեղարկել է Զելենսկիի հետ հանդիպումը. քննարկման թեման պետք է լիներ Դոնբասը

Jul 12, 2021
1 min read

Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի հանդիպումը, որը նախատեսված է հուլիսի 12-ին Բեռլինում, չի կայանա․ գրում է iz.ru-ն:


«Հանդիպումը ԳԴՀ կառավարություն մեծ այցի ծրագրի մի մաս էր: Տեղի են ունեցել վերադասավորումներ, իսկ պաշտպանության նախարարի հետ հանդիպումը չի կայացել կամ չի կայանալու, բայց ես ձեզ համար լրացուցիչ տեղեկություն չունեմ»,-ՊՆ ներկայացուցիչը պատասխանել է լրագրողներին՝ չնշելով հանդիպումը չեղյալ հայտարարելու պատճառները:


Հանդիպման ընթացքում Ուկրաինայի ղեկավարը և Գերմանիայի պաշտպանության նախարարը ծրագրել էին քննարկել Դոնբասում տիրող իրավիճակը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page