top of page

Դոնեցկում և Լուգանսկում բնակվող ռուսաստանցիները կարող են զորակոչվել ՌԴ զինված ուժեր

  • rebeccahovhannisya
  • Jan 29, 2022
  • 1 min read

ree

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները ցանկության դեպքում կարող են զորակոչվել ՌԴ Զինված ուժեր. այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապի հարցերով մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:


Նա հավելել է, որ զորակոչվելու դեպքում այդ քաղաքացիները ծառայության կանցնեն ՌԴ տարածքում:


Վիկտոր Վոդոլացկին նշել է, որ անվտանգության ապահովման, ռուսալեզու բնակչության պաշտպանության հարցը Դոնեցկի և Լուգանսկի բնակիչների հետ հանդիպումների հիմնական թեմաներից մեկն է: Նրանց շատ է մտահոգում Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման հեռանկարը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page