top of page

Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից Ստարոմարևկա գյուղը գրավելու մասին

Oct 28, 2021
1 min read

Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասում սահմանազատման գծի վրա գրավել են Ստարոմարևկա գյուղը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը:


«Բնակավայրի հետ մեր կապը պարբերական բնույթ ունի, քանի որ այն խլացվում է ուկրաինական ստորաբաժանումների կողմից: Մենք ունենք այնտեղ բնակվող անձանց ամբողջական ցուցակը: Այնտեղ կան և երեխաներ, և տարեցներ: Հիմա գյուղը խաղաղ ճանապարհով ազատագրելը խնդրահարույց է, հենց բնակավայրի ներսում արդեն անցակետեր են տեղադրվել, կան այլ ամրաշինական կառույցներ», - նշել է Պուշիլինը՝ հավելելով, որ այդ տարածքներում զինված գործողությունները կարող են վտանգել խաղաղ բնակչության կյանքը: Նա հավելել է, որ ստատուս-քվոյի վերականգնման նպատակով ներգրավվել են միջազգային կառույցները:


Պուշիլինը նշել է, որ Կիևը սադրանքների է դիմում՝ լայնամասշտաբ պատերազմ հրահրելու նպատակով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page