«Դոն Պիպո»-ի փաստաբանը՝ իր պաշտպանյալի առանձնատանը իրականացված խուզարկության արդյունքների մասին
- May 17, 2021
- 1 min read

Ինչպես հայտնի է իրավապահները մայիսի 11 -ին խուզարկություն էին իրականացրել քրեական հեղինակություն համարվող «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանի («Դոն Պիպո») և ևս 13 անձի բնակարաններում:
Խուզարկությունն իրականացվել է Արթուր Ասատրյանի թիկնապահ Ռազմիկ Սողոյանի սպանության գործի շրջանակներում։
MediaHub.am-ի թղթակցի հետ զրույցում Ասատրյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը հայտնեց, որ խուզարկության ընթացքում տանը ոչինչ չի հայտնաբերվել։ Հարցին՝ այս գործով Արթուր Ասատրյանը որևէ դատավարական կարգավիճակ ունի՞ Վասակյանը պատասխանեց․ «Խուզարկությունից հետո որևէ գործընթաց տեղի չի ունեցել, Արթուր Ասատրյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չունի»։
Հիշեցնենք, որ Մայիսի 4-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում, ինչի հետևանքով սպանվել էր Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 29-ամյա Ռազմիկ Սողոյանը, ով Արթուր Ասատրյանի թիկնազորից էր։


























Comments