top of page

Դատարանն արգելել է «Դոն Պիպոյին» հավաքել խաղողի բերքը․ «Հրապարակ»

  • Sep 2, 2021
  • 1 min read

ree

Քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) քրոջ ամուսնու հայրը դիմել է Սնանկության դատարան։


Ըստ «Հրապարակի»՝ դատարանն աննախադեպ որոշում է կայացրել այդ հայցով. նա հայցի ապահովման միջոց է կիրառել խաղողի այգու բերքը չհավաքել, չջրել, չխնամել այգին։  


Բերքահավաքի այս ժամանակահատվածում, եթե այգիները չմշակեն և բերքը չհավաքվի, ամենայն հավանականությամբ այս տարի խաղողի բերքի կորուստ կլինի:


Այս գործով զբաղվող Արթուր Ասատրյանի փաստաբաններից մեկն ասաց, որ Սնանկության դատարանում մյուս կողմից երկու հայց կա, երկուսով էլ դատարանը նման որոշում է կայացրել։


«Բաջանաղի հետ է կապված խնդիրը, մոտ մեկ միլիոն 300 000 դոլարի հափշտակության մասին է խոսքը։ Այդ գործով Արթուր Ասատրյանը և նրա հայրը՝ Օնիկ Ասատրյանը տուժող են ճանաչվել»,- ավելի վաղ ասել էր փաստաբաններից մեկը։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page