top of page

Հայտնի է դպրոցականների արձակուրդների օրերը

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Aug 8, 2021
  • 1 min read

ree

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ 2021-2022 ուստարվա արձակուրդների օրերը։


Այս տարի ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում կսկսվեն սեպտեմբերի 1-ին, կավարտվեն 2022թ. մայիսի 27-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 30-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։


Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:


Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ և գարնանայինը՝ 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:


3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page