top of page

Հանրապետությունում մի շարք դպրոցներ անցել են հեռավար դասավանդման

Oct 8, 2021
1 min read


«Մի քանի դպրոցներից զանգահարել են՝ գուցե որոշ դասարաններ անցնեն հեռավար դասավանդման։ Կարիք կա հասկանալու վարակման ցուցանիշը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության արտադպրոցական և հանրակրթական ծրագրերի մշակման իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։ MediaHub-ը փորձեց նաև ճշտել՝ վերջին շրջանում քանի դպրոց է առկա ուսուցումից անցել հեռավարի Covid19-ի պատճառով։


Շիրակի մարզի «Արևիկ» միջնակարգ դպրոցի երկու դասարան, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցն ամբողջությամբ, Սյունիքի մարզի Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի մեկ դասարան, Սյունիքի մարզի Վաղատինի և Աղիտուի դպրոցներն ամբողջությամբ, Երևանի 159 ավագ դպրոցը ամբողջությամբ անցել են հեռավար դասավանդման։


«Հնարավոր է, որ Երևանի 29 ավագ դպրոցը ևս անցնի հեռավար դասավանդման, կա տեղեկություն նաև Մարտունու դպրոցի վերաբերյալ, բայց դեռ պաշտոնական գրություն չենք ստացել»,- նշեց Ազատյանը։ Հեռավար դասընթացի անցած դպրոցների ցանկը փոփոխելի է․ գուցե հրապարակումից հետո լինեն դրոցներ, որ երկուշաբթիից անցնեն բնականոն աշխատանքի։


Սեդա Մակարյան

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page