top of page

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի օրակարգերը գագաթնաժողովից առաջ չեն համընկնում

May 31, 2021
1 min read

Մոսկվայի և Վաշինգտոնի օրակարգերը նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման նախաշեմին չեն համընկնում, սակայն Ռուսաստանը պատրաստ Է արձագանքել Վաշինգտոնի կողմից բոլոր հարցադրումներին: Այդ մասին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:


«ԱՄՆ-ի և ՌԴ-ի օրակարգերը չեն համընկնում: Բայց մենք ավանդաբար պատրաստ ենք արձագանքել ամերիկյան կողմի բոլոր հարցադրումներին: Ցավոք, հանդիպական պատրաստակամությունը անհամեմատ ավելի պակաս և հազվադեպ Է դիտվում»,-մայիսի 31-ին ասել Է Ռյաբկովը: Այսպես Է նա պատասխանել այն հարցին, թե Մոսկվան պատրաստ Է արդյոք առաջիկա գագաթնաժողովում քննարկել մարդու իրավունքները: Ավելի վաղ Բայդենը հայտարարել Էր, որ կցանկանար այդ թեման քննարկել Պուտինի հետ:


«Ամերիկացիները պետք Է ելնեն այն բանից, որ Մոսկվայից մի ամբողջ շարք ազդակներ,- ես այս դեպքում չեմ խոսում բարձր մակարդակի հանդիպման մասին, ես չգիտեմ, թե այն ինչպես կանցնի,- Մոսկվայից մի ամբողջ շարք ազդակներ անհարմարավետ կլինեն նրանց համար, այդ թվում՝ առաջիկա օրերին»,-ընդգծել Է Ռյաբկովը: Պուտինի հետ Բայդենի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page