Search
Դե, գնա թույլտվություն վերցրու, որ խոսեմ․ ԿԳՄՍ նախարարը՝ լրագրողին
- Aug 6, 2021
- 1 min read

Այսօր կառավարության նիստից հետո ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը հրաժարվեց պատասխանել MediaHub-ի հարցերին՝ պնդելով, որ արդեն ճեպազրույց է տվել։
Մեր լրագրողի այն պնդմանը, որ վերջինս չէր կարող մուտք գործել կառավարության շենք, որովհետև թույլտվություն չունի, Դումանյանը պտասխանեց․
«Բա, թույլտվություն վերցրու, այ, էդ ժամանակ կխոսեմ»։
Նշենք, որ չհավատարմագրված լրագրողների մուտքը կառավարության շենք արգելվում է, իսկ հավատարմագրումը տեղի է ունենալու մի քանի ամսից։
Comments