Ովքե՞ր կլինեն մայր բուհի խորհրդի անդամները. «Ժողովուրդ»
- Jul 6, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունն ամեն ինչ անում է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ու կառավարման թնջուկը լուծելու համար: Բանն այն է, որ մայր բուհը մեկ տարուց ավելի անգամ խորհրդի կազմ չուներ, ու հետեւաբար ոչ էլ ԵՊՀ ռեկտոր էին կարողանում ընտրել:
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ է՝ քննարկում էր ԵՊՀ խորհրդի երեք անդամների նշանակման հարցը ու ի վերջո որոշում է կայացրել. այդ կարագվիճակում կնշանակվեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Իշխանությունն այս նշանակումով նպատակ ունի մայր բուհի «հարցերը լուծել» : Ի դեպ, իշխանությունը զղջացել է և Վահրամ Դումանյանին ռեկտոր նշանակելու որոշումից հետ է կանգնել, հիմա նաև այդ հարցում փնտրտուքների մեջ է:


























Comments