Պատերազմի մասնակից 6 948 ուսանողի ուսման վարձը կփոխհատուցի Կառավարությունը

Այսօր կառավարության նիստում ընդգրկված էր նաև Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021թթ. ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձը փոխհատուցելու հարցը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ կառավարության նախկինում ընդունած համապատասխան որոշումներով ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել 4 213 ուսանողի՝ հատկացնելով 895,4 մլն դրամ:
«Նախագծի ընդունման արդյունքում ընդհանուր առմամբ փոխհատուցում ստացողների թիվը կկազմի 6 948, իսկ փոխհատուցման չափը՝ 1,463,861.7 հազար դրամ»,- ասաց Դումանյանը:
Նախագիծն ընդունվեց միաձայն։























Comments