Շնորհավորում եմ, պարո՛ն Փաշինյան, դուք հաղթեցիք, Հայաստանը պարտվեց․ Քրիստինե Վարդանյան
- Aug 25, 2021
- 1 min read

Այս իշխանությունն ասել է մի բան, բայց արել է հակառակը։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ, եթե այս իշխանության համար այդքան կարևոր է իր հաղթած լինելը շեշտելը, ապա ինքը պատրաստ է շնորհավորել։
«Շնորհավորում եմ, պարո՛ն Փաշինյան, դուք հաղթեցիք, ՀՀ-ն պարտվեց»,- նշեց պատգամավորը։
Քրիստինե Վարդանյանը նկատեց, որ այս իշխանությունը երկաթբետոնե մանդատ ուներ, որը մսխել է։
«Ու հիմա եկել, ասում եք՝ եկեք գործակցենք։ Եթե ես հասկանայի, որ ձեզ հետ կարելի է ՀՀ անվտանգային հարցերը լուծել, ապա կարելի էր։ ՀՀ-ի շահերի համար կարելի է սատանայի հետ էլ համագործակցել, բայց Դուք հակասում եք ՀՀ շահերին»,- ասաց նա։
Comments