top of page

Փաշինյանը ձեռնոց նետեց դատական համակարգին․ երկրում շրջում է ավտորիտարիզմի ուրվականը

  • marineyeremyan99
  • Feb 8, 2022
  • 1 min read


Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց։


Այս որոշումը՝ ինչքան էլ եղկելի ու նողկալի լինի, կանխատեսելի էր։ Ավտորիտարիզմի պայմաններում այլ բան հնարավոր չէր ակնկալել, մանավանդ, որ գործը մակագրվել էր ՔՊ-ական հետագիծ ունեցող դատավորի, որն ուներ ինքնաբացարկի բոլոր հիմքերը, սակայն գերադասեց իր քաղաքական թիմի հատվածական շահերին ծառայելը։


Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին, ով Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է: Դատավորի նկատմամբ սկսված գործընթացներից հետո իրավական հանրությունը վստահություն է հայտնում, որ դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ հաշվի առնելով, որ նրա վարույթում քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր են քննվում, ինչպիսիք են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործերը:


Ինքնին հասկանալի է, որ այս պարագայում խնդիրն ամենևին էլ Բորիս Բախշիյանի անձը չէ կամ միայն նրա անձնը չէ։ Իշխանության ուղերձը շատ հստակ է՝ դատավորները կամ կայացնում են Նիկոլ Փաշինյանին հաճո որոշումներ, կամ՝ հայտնվում են ճաղերի հետևում։


Այսօր բանտարկվել է հենց դատական համակարգը, որը երկարատև ժամանակով «կալանավորի» կարգավիճակ կստանա, եթե ինստիտուցիոնալ դիմադրություն ցույց չտա գործադիր իշխանության ավտորիտար նկրտումներին։ Առանձին դատավորների դիմադրությունն ոչինչ է, եթե դատական իշխանության դիմադրությունը չդրսևորվի ինստիտուցիոնալ մակարդակում։


Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կրկին կալանավորվեց, այդ անգամ՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ։

Պատահական չէ, որ նա կալանավորվեց նույն օրը՝ իրեն ազատ արձակած դատավորի հետ միասին։


Նման ցինիկ, բայց նպատակային որոշում կարող էր կայացնել միայն ավտորիտար իշխանությունը, որի ուրվականը շրջում է երկրում։


Վահրամ Բագրատյան


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page