top of page

25 կգ քաշով ձվարանի ուռուցք է հեռացվել (լուսանկարներ)

Jun 25, 2021
1 min read


ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի մամուլի ծառայությունից։


«44-ամյա կինը հիվանդանոց է դիմել ծանր վիճակում․ որովայնի չափերի մեծացումով, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։ Հիվանդը պատրաստվել է շտապ վիրահատության։


Վիրահատող բժիշկը եղել է ՈւԱԿ-ի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը, ասիստենտը՝ բաժանմունքի բժիշկ Արթուր Բոյաջյանը, անէսթեզիոլոգը՝ Արա Պապյան»,- նշված է հաղորդագրության մեջ։







 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page