top of page

Ձյուդոյի «Մեծ սաղավարտի» Կազանի գերմրցաշարում Արման Ադամյանը արծաթե մեդալ նվաճեց. «Iravunk»

May 8, 2021
2 min read

Մայիսի 5-7-ը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվեց ձյուդոյի ամենահեղինակավոր` «Մեծ սաղավարտ» մրցաշարքի հերթական գերմրցաշարն`

Kazan Grand Slam 2021-ն, որտեղ տղամարդկանց և կանանց 7-ական քաշային կարգերում մրցանակները խաղարկեցին 79 երկրի 407մարզիկ, այդ թվում 243 ձյուդոյիստ, 164 ձյուդոյիստուհի:


Ստուգատեսը կարևոր էր նաև այն առումով, որ դրամական խոշոր պարգևավճարներից ու մեդալներից բացի, այն նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ուներ:


Այս տեսանկյունից նայելիս մրցմանը ելույթ ունեցած հայազգի մասնակիցներից առավել հաջողն հանդես եկավ Ռուսաստանի պատվիրակ, 100կգ քաշային, 2019թ Եվրոպայի չեմպիոն, նույն տարվա եվրոպական 2-րդ խաղերի չեմպիոն, 2019թ-ի Եկատերինբուրգի «Մեծ սաղավարտ» մրցաշարի հաղթող, 2020թ Հունգարիայի «Մեծ սաղավարտ» մրցաշարի արծաթե մեդալակիր, 2021թ Դոհայի «Մասթերս» գերմրցաշարի բրոնզե մեդալակիր, 24-ամյա վոլգոգրադցի Արման Ադամյանը: Նա Կազանում 100կգքաշյաին կարգի 30 ձյուդոյիստների պայքարում իոպոնով`մաքուր հաղթանակներ տարավ 4 հզոր մրցակիցների նկատմամբ ու մտավ եզրափակիչ: Այստեղ նա մրցեց կադետների 2015թ աշխարհի չեմպիոն, երիտասարդների 2018թ աշխարհի փոխչեմպիոն , 23-ամյա նիդեռլանդցի Սիմոն Կաթհարիայի հետ, ով այսօր IJF-ի` համաշխարհային դասակարգման ցուցակում 2255 վարկանիշայաին միավորով զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը: Ադամյանն այդ նույն ցուցակում 10-րդն է` 4653 միավորով:


Նրանց մենամարտը շատ լարված ու հետաքրքիր ստացվեց: 3 րոպե 41 վրկ տևած մրցամարտում Ադամյանին հաջողվեց վազարի կատարել, իսկ հակառակորդին` իպոն , ու վերջինս մաքուր հաղթանակ տոնելով դարձավ ստուգատեսի հաղթողն ու ստացավ ոսեկ մեդալ, 5 հազար դոլար պարգևավճար, ու որ շատ կարևոր էր վարկանիաշային 1000 միավոր: Հայձյուդոյստը բավարարվեց արծաթե մեդալով, 3000 դոլար պարգևավճարով և վարկանշային 700 միավորով: Վերջինս թույլ կտա նրան հաջորդ շաբաթվա սկզբում վարկանիշայաին աղյուսակում 10 –րդ հորիզոնականից բարձրանալ մինչև 7 –րդ տեղ:


Ստուգատեսի ՀՀ միակ պատվիրակը` 73 կգ քաշային կարգում հանդես եկած 2018թ Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանատ Կարապետյանն էր ,ով 44 մասնակիցների պայքարում գրավեց 7 –րդ տեղն ու վաստակեց օլիմպիական վարկանիշային 260 միավոր:Նրա հուլիսին Տոկիոյում մեկնարկող օլիմպիական խաղերին մասնակցելու վերջին հույսը մնաց է հունիսի 6-13-ը Բուդապեշտում տեղի ունենալիք մեծահասակների 2021թ աշխարհի առաջնությունն է:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page