top of page

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցությունը

Jun 22, 2021
1 min read

ԵԱՀԿ-ը և ՀԱՊԿ-ն մտադիր են ամրապնդել փոխգործակցությունը:

Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ՝ փոխանցում է 1lurer.am-ը:


«ԵԱՀԿ-ը և ՀԱՊԿ-ն համագործակցում են մի քանի ոլորտում, սակայն կան համագործակցության որոշ ուղղություններ, որոնցում կարող ենք ամրապնդել մեր փոխգործակցությունը»,- հայտարարել է Հելգա Շմիդը:


ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ անվտանգության ոլորտում գործակցության ֆորումի ժամանակ հիշատակվել է սահմանների պաշտպանության ապահովման համար երկխոսության զարգացման անհրաժեշտության մասին՝ ահաբեկչությանն ու կազմակերպված հանցագործությանը դիմակայելու, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարելու համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page