ԵԱՀԿ նախագահ Անն Լինդենը ողջունել է հայ գերիներին ազատ արձակելու որոշումը. «Pastinfo.am»
- May 6, 2021
- 1 min read

Ողջունում եմ Ադրբեջանի կողմից հայ «հետաքննվողների» ազատ արձակումը: Այս մասին Twitter-ում գրառում է արել ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն՝ ողջունելով Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը։
«Կողմերին կոչ եմ անում շտապ ավարտել բոլոր աճյունների և ձերբակալվածների փոխանակումը, ինչպես պարտավորեցնում է միջազգային հումանիտար օրենքը», - գրել է Լինդեն։
Նա նշել է նաև, որ լիովին աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին և հորդորել է կողմերին հնարավորինս շուտ վերսկսել քաղաքական գործընթացները:
תגובות