top of page

ԵԱՏՄ երկրները հունիսին կավարտեն Իրանի հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների նախապատրաստումը

Jun 3, 2021
1 min read

ԵԱՏՄ երկրները հունիսի վերջին կավարտեն Իրանի հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների նախապատրաստումը: Այս մասին հայտարարվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (SPIEF) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչի և Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հանդիպման ժամանակ:


«Բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ որոշումները ԵԱՏՄ-ում կայացվել էին անցյալ տարվա դեկտեմբերին, այժմ միության երկրներն ավարտում են բանակցությունների համար հատուկ մանդատի ձևավորումը: Հուսով ենք, որ մինչև 2021 թվականի հունիսի վերջը մենք կավարտենք անհրաժեշտ ընթացակարգերը և պատրաստ կլինենք բանակցություններ սկսել»,- ասված է ԵՏՀ հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page