top of page

ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ Իրանի արտահանումն աճել է 40 տոկոսով. նախարար

Jun 5, 2021
1 min read

Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանը հայտնել է, որ Իրանից արտահանումն աճել է 40 տոկոսով՝ ԵԱՏՄ-ի հետ կնքված ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի 18 ամիսների գործունեության ընթացքում: Այս մասին հայտնում է IRNA-ն:


«Համաձայնագրի կատարման 18 ամիսների ընթացքում արտահանման աճը կազմել է շուրջ 40 տոկոս»,-ասել է նախարարն և հավելել, որ ԵՄ անդամ երկրներից ներմուծումն անկում է ապրել 13 տոկոսով:


Նա նշել է, որ Իրանի և միության միջև մանրամասն բանակցություններ են ընթանում՝ համաձայնագրի շարունակականության ապահովման շուրջ:


«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը» ստորագրվել է 2018 մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page