ՄԻԵԴ-ը ստացել է Գեղարքունիքում գերեվարված վեց զինծառայողների գործով Հայաստանի դիմումը
- May 28, 2021
- 1 min read

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառաողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու Հայաստանի խնդրանքը: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Ստրասբուրգի դատարանից։
«Դատարանը միջնորդություն է ստացել։ Այն այժմ քննվում է։ Առայժմ չենք կարող ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել»,- ասել է դատարանի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։


























Comments