top of page

Տնտեսավարողների 90 %-ն ինձ խոստովանում է՝ եթե իշխանափոխություն լինի, կարտագաղթեն. Քերոբյան



Այսօր՝ հունիսի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտնեց, որ տնտեսավարողներ կան, որոնք իրեն խոստովանել են, թե իշխանափոխության պարագայում կարտագաղթեն։


Անդրադառնալով ՔՊ ծրագրով նախատեսված այն կետին, որ 7 տոկոս տնտեսական աճ կապահովվի, Քերոբյանը նշեց՝ իրենք կառավարության ծրագիրը կազմելու են հենց այդ տրամաբանությամբ, նույնիսկ մի քիչ էլ ավելի, որ 9 տոկոսն իրագործվի:


«Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներն այնպիսին են, որ դա այն նվազագույն տնտեսական աճն է, որի պարագայում կկարողանանք անվտանգային ու հումանիտար բոլոր հարցերը լուծել: Ո՞նց ենք դա անելու: Ունենք մանրամասն ծրագիր և հիմա մի փոքր ճշգրտումներ ենք անում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։


Հարցին, թե ինչպե՞ս են տնտեսական աճ ապահովելու՝ հաշվի առնելով, որ շատ գործարարներ ասել էին՝ եթե իշխանությունները վերընտրվեն, իրենք հեռանալու են երկրից, բիզնեսներն էլ տանելու են, Վահան Քերոբյանն արձագանքեց.


«Գործարար միջավայրի հետ իմ շփումը, շրջապատն ավելի մեծ է, քան ձերը, ու տնտեսավարողների 90 տոկոսն ինձ խոստովանում է, որ եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, իրենք կարտագաղթեն: Այնպես որ, այս առումով կարծիքները տարբեր են: Բայց ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ՀՀ-ում եղած ամբողջ ներուժը համախմբենք: Մեր երկիրն այնքան փոքր է, ռեսուրսներն էլ այնքան քիչ են, որ իրավունք չունենք մսխել դրանք: Ես ուզում եմ կոչ անել բոլոր գործարարներին, լծվել երկրի շենացմանը, որովհետև նրանք ամենահայրենասեր կատեգորիայից են: Ես էլ իրենց տրամադրության տակ եմ, որպեսզի եղած խնդիրները լուծվեն»,- ընդգծեց Վահան Քերոբյանը:


Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ ներդրումային միջավայրը լավանա, բյուրոկրատական խոչընդոտները վերանան:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page