top of page

Շարունակելի, անվերջանալի, անբացատրելի, ցավալի․ Էդգար Ղազարյան

  • Jun 22, 2021
  • 1 min read

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․


«Խորհրդանշական 10 փաստ՝ ԱԺ արտահերթ ընտրությունից հետո


1․ Աշոտիկը շարունակում է բնակվել կառավարական ամառանոցում, 2․ հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում և դատապարտվել Ադրբեջանի դատարանում, 3․ թշնամու 1000-ից ավելի զինվորները շարունակում են դիրքավորվել Հայաստանի տարածքում, 4․ պատերազմից հետո արդեն երկրորդ զորակոչն է, որի ժամանակ Արցախի պաշտպանության բանակը նոր զորակոչիկներով չի համալրվում, այլ տեղի է ունենում միայն զորացրում, 5․ Եռաբլուրում և այլ քաղաքների ու գյուղերի գերեզմանատներում դեռևս շարունակվում են զինվորների հուղարկավորություններ, 6․ անհետ կորած զինվորների մասունքները դեռևս գտնվում են պատերազմի դաշտերում և անտառներում, 7․ Հայկական բանակի զինվորների, սպաների խրտվիլակները, ինչպես նաև խոցված զինվորական տեխնիկայի ցուցանմուշները ցուցադրվում են Բաքվի կենտրոնում, 8․ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Շուշիում ստորագրում են Հայաստանի տարածքը համատեղ օգտագործելու դաշնակցային նոր հռչակագիր, 9․ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփում է այս ամենի հեղինակի օգտին տրված քվեները, 10․ Երևանի կենտրոնում Նիկոլ Փաշինյանի փոխանցվում է «պողպատե մանդատ» Հայաստանի քաղաքացիների դեմ նոր անզիջում պայքարի համար։

Շարունակելի, անվերջանալի, անբացատրելի, ցավալի․․․»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page