top of page

Հայաստանի 680.000 հայ կողմ է այս ամենին, մյուս 9.000.000-ը ընդունում է դրանց տեսակետը. Ղազարյան

Jul 29, 2021
1 min read


Եռաբլուր, 28, հուլիսի 2021 թվականի։ Ճիշտ այն օրը, երբ այս ամենի հեղինակները որոշում են, թե օգոստոսի 2-ից հետո Ազգային ժողովում եւ կառավարությունում ով ինչ պաշտոն պիտի զբաղեցնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Իրենց տեղը իշխանական աթոռներին են, իսկ երիտասարդ զինվորներինը` գերեզմանները։ Իրենք նորից պետք է զբաղեցնեն պաշտոններ, որ նոր երիտասարդներ իջնեն գերեզման, ինչպես դա եղավ այսօր Գեղարքունիքի սահմանային դիրքերում:

Հայաստանի 680.000 հայ կողմ է այս ամենին, մյուս 9.000.000 հայերը ընդունում են դրանց տեսակետը: Ցավոք սա հայ ժողովրդի վիճակն է 21-րդ դարում:

5.000 տարվա պատմությունը մեզ պետք էր այս խղճուկ վիճակում հայտնվելու համար»,- գրել է Ղազարյանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page