Փաշինյանի հրաժարականը պահանջող և պաշտոնազրկված զինվորականների թիվը հասավ 9-ի. Էդգար Ղազարյան
- Aug 13, 2021
- 1 min read

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2021 թվականի օգոստոսի 13-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ արձակուրդում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնազրկվել է 2021 թվականի փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը՝ ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյան։ Այս պահի դրությամբ հրաժարականը պահանջող և պաշտոնազրկված զինվորականների թիվը հասավ 9-ի․
1. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, 2. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, 3. ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, 4. ՀՀ ԶՈՒ Հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը, 5. ՀՀ ԶՈՒ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, 6. ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, 7. ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը, 8. ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գևորգյանը, 9. ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյան։
«Գեներալատիպ մեծ գրողներ, Գրողի տարած գեներալներ, Գեներալամիտ նախարարներ Ու նմանատիպ տարբեր բաներ»: Ռուբեն Հախվերդյան»
Comments