Թշնամին օգտվում է մեր երկրում տիրող անկառավարելի և անիշխանական իրավիճակից. Էդգար Ղազարյան
- Aug 17, 2021
- 1 min read

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իրավիճակը լարված է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում․ կան զոհեր, ընթանում են ինտենսիվ մարտական գործողություններ։ Պատճառը մեկն է։
Հայաստանը փաստացի չի կառավարվում։ Թշնամին օգտվում է մեր երկրում տիրող անկառավարելի և անիշխանական իրավիճակից։ Բոլոր գործընթացները ընթանում են իներցիոն բնույթով։ Ոչ մի հարցի լուծման վերաբերյալ կողմերի միջև որևէ ձևաչափում քննարկումներ և բանակցություններ չեն ընթանում։
Սա կարող է հանգեցնել առավել ծանր և անվերահսկելի հետևանքների։ Իրավիճակի լուծման մեկ տարբերակ գոյություն ունի․ Նիկոլ Փաշինյանն անհապաղ պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից և Ազգային ժողովը պետք է ընտրի նոր վարչապետ։ Այս ամենը պետք է տեղի ունենա հնարավոր սեղմ ժամկետում և անհապաղ»։
Comments