Էդգար Ղազարյանը ԱԺ-ի դիմաց է. «Փաստինֆո»

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գտնվում է Ազգային Ժողովի մուտքի դիմաց։ Այս մասին Ղազարյանը հայտնեց ուղիղ եթերի ընթացքում։
«Ես այստեղ եմ, որպեսզի պատգամավորների հետ քննարկեմ իրենց կայացրած որոշումների հիմնավաորվածությունը եւ սահմանադրականությունը»,- շեշտեց Ղազարյանը։
Նա նաեւ ասաց, որ այսօր պատրաստվում էր հանդիպել Հայաստանի նախագահի հետ, սակայն, իրեն երեկ զանգահարել են նախագահի աշխատակազմից, եւ պատրաստակամություն են հայտնել հանդիպելու, բայց ոչ այսօր։
«Հաշվի առնելով նախագահի ծանրաբերնվածությունը հանդիպումը կկայանա մոտակա օրերին։ Երբ ես հստակ պայմանավորվածություն ձեռք կբերեմ, այդ մասին կհայտնեմ ֆեյսբուքի միջոցով»,-հայտնեց նա։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը նշեց, որ ցանկություն ունի առցանց հանդիպելու ԱԺ բոլոր պատգամավորների հետ, որոնք ցանկություն կհայտնեն հանդիպել իր հետ։ Ղազարյանը պատգամավորներին սպասելու է Ազգային Ժողովի մուտքի դիմաց՝ Բաղրամյան փողոցում։
Ղազարյանը զանգահարել է Ազգային Ժողովի նախագահին, փոխնախագահներին եւ խմբակցություններին։
«Ցավոք սրտի Ազգային Ժողովի նախագահի ընդունարանից չպատասխանեցին, սակայն ես կապ հաստատեցի երկու փոխխոսնակների ընդունարանների հետ, ինչպես նաեւ հայտնեցի խմբակցություններին, որ սպասում եմ պատգամավորներին ԱԺ շենքի դիմաց»,- ասաց Ղազարյանը։























Comments