Դավաճանի բոլոր աջակիցները՝ կամավոր թե ստիպողաբար, հավաքվել էին նույն վայրում. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը հայտնել է, որ Հանրապետության հրապարակում հունիսի 17-ին կայացած հանրահավաքին մասնակցել է 21.000 մարդ: Նշվել է նաև, որ հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Սա այն կազմակերպությունն է, որը հատկապես այդ հանրահավաքի մասնակիցների ոչ միայն թիվը գիտի, այլև, մի գուցե, բոլորի անուն ազգանունները: Տպավորություն ունեմ, որ հայ ժողովրդի ամենամեծ թշնամու և ամենամեծ դավաճանի բոլոր աջակիցները կամավոր, թե ստիպողաբար, հավաքվել էին նույն վայրում։
Ընտրական իրավունք ունեցող շուրջ 2,5 միլիոն քաղաքացիների պարագայում, 21.000-ը կազմում է ընդհանուրի 0,84%-ը, ինչը տնտեսագիտության մեջ ընդունված է անվանել նորմատիվային կորուստ, իսկ, եթե չի վերաբերում մարդկանց` արդյունաբերական խոտան»։























Comments