top of page

Նախարարները, փոխնախարարները պաշտոնի նշանակվելուց առաջ պետք է զինծառայություն անցնեն. Բաղդասարյան



«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Օրենք պետք է ընդունեն, որ նախարարները, փոխնախարարները, զանազան տեսչությունների, ծառայությունների, վարչությունների պետերը պաշտոնի նշանակվելուց առաջ երեք ամսով զինվորական ծառայություն անցնեն, մեկ ամիս վերապատրաստվելուց հետո մարտական հեթապահություն պիտի իրականացնեն:


Իմքայլականները օրինակ պետք է ծառայեն մնացած բոլորիս: Թե նրանցից ով է փողով ազատվել բանակից, իրենց շրջապատն էլ, իրավապահներն էլ լավ գիտեն: Ու նրանց պետք է տանեն հենց չկահավորված դիրքերում հերթապահություն անցկացնեն, որպեսզի իրենց կապերը օգտագործելով արագ կահավորեն դրանք, գիշերային տեանելիության սարքերով ապահովեն, բունկերներ կառուցել տան: Օրինակ՝ Արարատ Միրզոյանը բանակում չի ծառայել, ուղարկեիք մի երեք ամիս դիրքերում մնար, որ գոնե դիվանագիտության գինը հասկանար»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page