top of page

«Առանց ԱԺ-ի վավերացման, Փաշինյանը չի կարող ստորագրել որևէ միջազգային փաստաթուղթ». Մարուքյան

  • May 20, 2021
  • 1 min read

ree

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, քննարկվում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ԱԺ հայտարարության» նախագիծը։


ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց՝ Կառավարության այսօվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարեց, թե կա փաստաթուղթ, որն ինքը պատրաստվում է ստորագրել, ապա հավելեց, որ որևէ միջազգային փաստաթուղթ, որը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին ու ազատություններին, ինչպես նաև շփման գծի սահմանագծմանը, չի կարող ստորագրվել՝ առանց Խորհրդարանի կողմից վավերացման։


«Ելնելով ՀՀ-ում առկա լարված իրադրությունից, որը ծագել է 2021 թվականի մայիսի 12-ից, երբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի կոպիտ խախտմամբ մուտք են գործել ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքներ։ Նրանք մինչ այժմ գտնվում են Հայաստանի նշված տարածքներում։


Տեղեկանալով վերոնշյալ տարածքներում ընդհարումների մասին, ինչի հետևանքներն անկանխատեսելի են ու կարող են անդառնալի լինել բոլոր կողմերի համար, լսելով՝ ՀՀ կառավարության 2021 թ. մայիսի 20-ի նիստում վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի ելույթն առ այն, որ նա պատրաստվում է ստորագրել միջպետական փաստաթուղթ, որը վերաբերելու է ՀՀ-ի Ադրբեջանի միջև շփման գծի՝ որևէ ձևով կանոնակարգմանը՝ ՀՀ ԱԺ-ն հայտարարում է, որ նախքան ստորագրելը Խորհրդարանը պետք է վավերացնի այդ փաստաթուղթը, ինչպես բոլոր մյուս միջազգային պայմանագրերի դեպքում, որոնք վերաբերում են մարդու հիմնարար իրավունքներին ու ազատություններին»,- ասվում է հայտարարության տեքստում։


Ուստի, Էդմոն Մարուքյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես Խորհրդարանի վավերացմամբ կամ՝ հանրաքվեի արդյունքում։


Բացի այդ, ԼՀԿ ղեկավարը նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և հատկապես սահմանային բնակչության իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ ենթակա է վավերացման։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page