top of page

Հիմա առաջնահերթություն է Հայաստանի տարածքից ադրբեջանի զորքի հեռացումը, գերիների վերադարձը․ Մարուքյան

  • Oct 3, 2021
  • 1 min read

ree

ԼՀԿ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Նորից ճանապարհ ընկա հերթական կարևոր հանդիպումների: Իմ օրակարգում են հետևյալ խնդիրները.


1. Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիան, որն ամբողջովին ոչնչացրեց խաղաղ բանակցությունները, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:


2. ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական հոդվածների բազմաթիվ խախտումները:


3. Պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են ինչպես 2016 թվականի Ապրիլյան պատերազմում, այնպես էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Արցախի խաղաղ հայ բնակչության, հայ ռազմագերիների նկատմամբ:


4. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում արգելված զենքի օգտագործումը (ներառյալ կասետային ռումբերն ու քիմիական զենքի տարրերը), խաղաղ բնակչության, դպրոցների և հիվանդանոցների ռմբակոծությունները:


5. Սիրիայից ահաբեկիչների տեղափոխումն ու օգտագործումը:


6. Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու ադրբեջանականացումը:


7. Արցախի և Հայաստանի դեմ անօրինական շրջափակումը, որն ուղղված է հայերի պատմական բնակության վայրի հայաթափմանը:


8. Հայերի դեմ ատելության քարոզումը ինչպես Ադրբեջանի ներսում (ներառյալ երեխաների շրջանում), այնպես էլ դրա սահմաններից դուրս, և, ըստ էության, Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունը:


9. Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ մշտական ոտնձգությունները՝ արտահայտված ագրեսիվ հռետորաբանությամբ, պատմական ճշմարտության աղավաղմամբ, ատելության քարոզով, ինչպես նաև անմիջական ռազմական գործողություններով և ՀՀ սուվերեն սահմանների խախտմամբ:


10. Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը՝ ի նշան Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության քարոզչության:


11. Ռազմագերիների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների ձերբակալությունները, խոշտանգումներն ու սպանությունները:


12. Զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների մարմինների պղծումը:

Այս և այլ հարցերի առաջ մղումն ինձ հասու բոլոր միջազգային ատյաններում շարունակվում են, որոնք միանշանակ բխում են Հայաստանի ազգային պետական շահերից:


Այս պահին առաջնահերթություն է Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի հեռացումը, հայ ռազմագերիների օր առաջ Հայաստան վերադարձը, սահմաններում ադրբեջանական սադրանքների դադարեցումը, որից հետո կարող ենք քննարկել օրակարգային մյուս բոլոր հարցերը»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page