top of page

Հնարավոր է՝ Փաշինյանը շրջանցում էր ԱԳՆ- ն․ Էդմոն Մարուքյան

  • Jun 2, 2021
  • 1 min read


Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը շրջանցում էր ԱԳՆ- ն, և դա է արտաքին գերատեսչությունում պաշտոնանկությունների պատճառը։ Այս մասին այսօր Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այդ մասին պետք է ԱԳ նախկին նախարարը խոսեր։ Անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում արձանագրված դեպքին, երբ գետնին պարկերի մեջ հայ զինծառայողների մասունքներ էին դրված՝ ԼՀԿ առաջնորդն ասաց, որ կուզեր այդ ամենից հետո քաղաքական պատասխանատվություն կրողների տեսնել։


«Կուզեի, որ նրանք քաղաքական իմաստով պատասխան տային։ Առողջապահության նախարարությունը երկու մարդու է աշխատանքից ազատել, բայց այդպիսի նուրբ հարցով նման ոչ կոմպետենտ պահվածքն ու վերաբերմունքն անթույլատրելի է»,- նշեց նա։


Մարուքյանի խոսքով՝ այժմ իրականացվող ծառայողական քննության արդյունքն էլ, պարզ չէ, թե երբ կլինի։

Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page