top of page

Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Քերոլայն Քոքսին

Sep 17, 2021
1 min read


ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է.


«Հանդիպեցի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ:


Ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն հայտնեցի բարոնուհի Քոքսին մեր երկրի համար դժվար պահերին մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու, ինչպես նաև ի նպաստ Հայաստանի անգնահատելի աշխատանք կատարելու համար:

Ներկայացրեցի տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը և մտահոգություն հայտնեցի Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցի վերաբերյալ:


Նշեցի նաև, որ Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր պարտավորությունը, ըստ որի՝ ռազմագերիները և այլ պահվող անձինք պիտի անհապաղ հնարավորություն ստանային վերադառնալու իրենց հայրենիք: Այս հարցում կարևորեցինք բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մեր երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջև համագործակցությանը վերաբերող հարցերին»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page