ՔՊ-ական Աղաջանյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանից, վարչապետի մամուլի խոսնակն էլ նոր է գնում գործի
Այսօր՝ վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ հուլիսի 28-ին` ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում:
Մինչ թշնամին սադրում է, իսկ պաշտպանական գերատեսչությունը հայտնում դիրքային կորստի և զոհերի մասին, իշխանական թևի ներկայացուցիչները շարունակում են իրենց բնականոն կյանքը։
Առավոտյան՝ 08:57, MediaHub.am-ը փորձեց կապ հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, որպեսզի հասկանա՝ հնարավո՞ր է երկրում ռազմական դրություն մտցնելու հարց առաջանա, սակայն վերջինս պատասխանեց, որ դեռևս իր աշխատանքային ժամը չի սկսվել, չի կարող որևէ հարցի պատասխանել։
Մինչ Մանե Գևորգյանը պատրաստվում է աշխատանքային օրվան, իմքայլական Էդուարդ Աղաջանյանն էլ դիլիջանյան հանգստից լուսանկարներ է հրապարակում ֆեյսբուքում։
Comments