top of page

Էդուարդ Սպերցյանը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից

Jul 8, 2021
1 min read

Այսօր՝ հուլիսի 8- ին, կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է նաև Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին հարցը։


Սպերցյանին 2021 թվականին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, և այս պահին նա հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թիմում, մասնակցում է ուսումնամարզական հավաքներին, նախապատրաստվում մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին:


Էդուարդ Մկրտիչի Սպերցյանը հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:


«Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page