Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Oct 4, 2021
1 min read

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-6-ը շրջանների զգալի մասում, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևելյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-6-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 4-6-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում հոկտեմբերի 4–ի գիշերը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +19...+21 աստիճան։























Comments