Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունները բեմականացված պրոցեսներ են․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
Jul 6, 2021
1 min read

Ադրբեջանում հայ ռազմագերիների դատավարական գործերը շինծու են և զուրկ են օրինական հիմքից, և դրա համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը միջնորդել է Եվրադատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի Ադրբեջանին՝ կասեցնել այդ դատական գործընթացները, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը տրամադրել քրեական գործի բոլոր նյութերը։
Միջնորդությունը ՄԻԵԴ են ներկայացրել հունիսի 30-ին, սակայն Եվրադատարանը հուլիսի 2-ին մերժել է այդ միջնորդությունը։ Այս մասին «Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով քննարկմանը ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում























Comments