top of page

Էջմիածնում նռնակ է պայթել. կան զոհեր

Jun 28, 2021
1 min read

Հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ նռնակ է պայթել և երկու մարդ վիրավորվել են:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմաններում Էջմիածին քաղաքի տներից մեկում հայր ու որդի վիճաբանել են, որի ընթացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 33-ամյա երիտասարդը ծեծել է հորը, ապա ննջասենյակի թաքստոցից վերցնելով նռնակը՝ քաշել է պայթուցիչի օղակը և սպառնացել պայթեցնել հորը, որին, սակայն, հաջողվել է փախչել: Երիտասարդը, այնուամենայնիվ, պայթեցրել է նռնակը, ինչի հետևանքով ներկա գտնվող 48-ամյա տղամարդը մահացել է, իսկ ինքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:


Դեպքի վայրի զննությամբ հյուրասենյակից հայտնաբերվել է նռնակի մետաղական օղակը, իսկ միջանցքից՝ ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 փամփուշտ:


Նշանակվել են փորձաքննություններ:


Նախապատրաստվում են նյութեր:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page