top of page

Էջմիածնում 21-ամյա երիտասարդի են դանակահարել

  • Aug 13, 2021
  • 1 min read

ree

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 12-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:


Այդ օրը ժամը 21։05-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք, ձախ ազդրի և աջ հետ ականջային շրջանի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։


Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իրենց ասել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Փոթորիկ Մ-ն է։


Նա նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մ.Խորենացի փողոցում վիճաբանություն է ունեցել Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Կարեն Ա․-ի հետ, որի ժամանակ էլ Կարեն Ա-ն, ով ընկերական շրջապատում հայտնի է «Կայծակ» մականվամբ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Փոթորիկ Մ-ին։


Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կարեն Ա․-ին և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page